Պաուլո Կոելյո «Խոսեի սանդալները»

Պատմվածքը Խոսե անունով յոթամյա տղայի մասին էր, ով կորցնելով իր ծնողներին դեռ փոքրուց չէր տեսել սեր և երջանկություն: Նա ապրում էր իր ժլատ հորաքրոջ հետ, ով ունենալով բավականին մեծ գումար, միևնույն է ոչինչ չէր անում Խոսեի համար: Մորաքույրը ամեն ինչ անում էր, որպեսզի բոլորը երես թեքեին նրանից, տղան դպրոց էր հաճախում հին և պատոռոտված հագուստով: Իսկ տղայի ընկերներից ոմանք նրան հարցնում էին, թե ինչու է այդքան աղքատ և ասում, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց: Սակայն Խոսեն ցույց չէր տալիս, որ այդ փաստերը իրեն տխրեցնում են: Չնայած այդ ամենին նա միևնույն է հավատում էր հրաշքներին: Քանի որ նա երբեք չդադարեց հավատել հրաշքներին Սուրբ ծննդյան նախորեին Աստված նրան խաղալիքներ նվիրեց: Կարծում եմ պետք է հետևենք Խոսեի օրինակին, հավատանք հրաշքներին և դրանք մի օր անպայման կիրականանան:

Իսկ մորաքույը չար, եսասեր և ժլատ կնոջ կերպար էր, ով չէր սիրում երեխային: Ինչքան էլ որ նա հարուստ էր միևնույն է վատ էր վերաբերվում նրան և միշտ թողնում վատ դրության մեջ:

Թողնել մեկնաբանություն