Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

Պատմվածքը պատմում է մի հյուրանոցի սեփականտիրոջ և ծերունու մասին: Ցրտաշունչ ձմռանը հյուրանցի վիճակը բավականին վատ էր, շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին: Մի երեկո նա տեսավ, թե ինչպես է սառած և համարյա սովամահ ծերունին մոտենում հյուրանոցին: Ծերունին օթևան էր խնդրում, իսկ սեփականատերը հաճույքով օգնեց ծերունուն և ասաց, որ մի գիշերվա օթևանի և ճաշի համար պետք է վճարի 3 ռուբլի, սակայն ծերունին գումար չուներ: Նա ասաց, որ գումար վաստակելուն պես անպայման կվերադարձնի պարտքը: Հյուրանոցի տերը տարավ ծերունուն խոհանոց և ճաշ հյուրասիրեց: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Հաջորդ օրը առավոտյան ծերունին շնորհակալություն հայտնեց և հեռացավ: Օրեր անց ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում: Այսպիսով հյուրանոցի տերը որոշեց գնալ եկեղեցի և շնորհակալություն հայտնել Աստծուն: Մտնելով եկեղեցի նա հայացքը հառեց հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, իսկ սրբապատկերի տակ գրված էր «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա 3 ռուբլի էր: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Թողնել մեկնաբանություն