Պաուլո Կոելո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Պատմվածքը մի աղջկա մասին է, ով ամբողջ օրը սրինգ էր նվագում: Աղջիկը նվագում էր այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն, նրան մի օր պատմեցին, թե ինչպիսին է կյանքը իրականում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել: Աղջիկը հարցրեց, թե ինչու սրինգը չի ցանկանում նվագել, իսկ սրինգը պատասխանեց, որ ոչ թե նա չի ուզում նվագել, այլ աղջիկը այլևս չի լսում նրան: Աղջիկը սկսեց լացել: Հետո սրինգը ասաց, ու այս Սբ. Ծննդյան տոնին աղջկա առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` իր աչքերով: Սակայն ապագա կյանքի համար նա պետք է ընտրի դրանցից մեկը: Եթե նա նախընտրի աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և իր կյանքը հիմնված կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրի աշխարհը իր աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին նվագի: Սակայն ստիպված կլինի այլևս ոչ ոքի չլսել և անգամ`չսխալվել: Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Աղջիկը մտածում էր, թե երկու աշխարհներից որ մեկը ընտրի և ի վերջո որոշեց կրկին նվագել, առանց լսելու մյուսերին:

Կարծում եմ պատմվածքը ցույց է տալիս, որ պետք չէ լսել ուրիշների կարծիքներին, եթե ցանկանում ես որևէ բան անել, ապա պետք է ուրիշների կարծիքներին ուշադրություն չդարձնես և շարունակես ճանապարհդ, քանի որ կյանքին պետք է նայել սեփական աչքերով:

Թողնել մեկնաբանություն