Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Պատմվածքը մի փոքրիկ աղջկա մասին է, ով ստիպված լուցկի էր վաճառում Նոր տարվա նախօրեին և վախենալով իր դաժան հորից` չէր ցանկանում վերադառնալ տուն ու Ամանորի նախօրեն անցկացնում է մութ ու ցուրտ փողոցում՝ պատի տակ նստած։ Նա նախընտրում էր մնալ դրսում, քան գնալ տուն, քանի որ հայրը կբարկանար նրա վրա ոչ մի լուցկի չվաճառելու պատճառով: Այսպես աղջիկը ցուրտ և ամայի փողոցում մնալով որոշեց լուցկիները վառել և տաքանալ: Երբ լուցկին վառվեց, նա ափով պահեց այն, և լուցկին շարունակեց դանդաղ վառվել։ Երբ լույսն ընկավ պատի վրա, պատը թափանցիկ դարձավ, ու աղջիկը պատի վրա տեսավ մի ճերմակ սփռոցով զարդարված ամանորյա սեղան։ Հաջորդը վառելիս աղջիկը տեսավ գեղեցիկ զարդարված եղևնի և այդպես շարունակ աղջիկը հրաշքներ էր տեսնում: Մի անգամ էլ նա տեսավ իր մահացած տատիկին, ով միակ մարդն էր, որ իրեն սիրում էր: Նա սկսեց արագ-արագ վառել բոլոր լուցկիները, որպեսզի տատիկին կարողանա տեսնել: Հետո խնդրեց տատիկին, որ իրեն հետը տանի: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Հաջորդ օրը՝ առավոտյան, տան ելուստի ետևում գտան աղջկան մահացած…Եվ ով գիտի, թե ինչպես էր նա տատիկի հետ դիմավորել Նոր տարին:

Թողնել մեկնաբանություն