Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»

Հեղինակի մասին.

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է ֆրանսիական Լիոն քաղաքում։ Նա Վիկոնտ Ժան դը Սենտ-Էքզյուպերիի ու Մարի դը Ֆոնկոլոմբի հինգ երեխաներից երրորդն էր։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը, երեխաների դաստիարակությամբ զբաղվել է մայրը։ 1912 թվականին Ամբերի ավիացիոն դաշտում առաջին անգամ ինքնաթիռով օդ է բարձրացել։ 1921 թվականին զորակոչվել է ֆրանսիական բանակ։ Չնայած ուներ տարկետման իրավունք, որ ստացել էր բուհ ընդունվելիս, Անտուան դը Սենտ-Էքզյուպերին մեկնում է բանակ՝ ընդգրկվելով Ստրասբուրգի՝ կործանիչ ավիացիայի 2-րդ գունդ։ Նախ նրան ուղարկում են վերանորոգման արհեստանոց, սակայն շուտով նրան հաջողվում է քաղաքացիական ինքնաթիռի օդաչուի քննություն հանձնել։ Նրան տեղափոխում են Մարոկկո, որտեղ ստանում է ռազմական ինքնաթիռ վարելու իրավունք, իսկ այնուհետև ուղարկվում է Իստր՝ վերապատրաստվելու։ 1922 թվականին Անտուանը Ավորում ավարտում է պահեստի սպաների կուրսերը և դառնում կրտսեր լեյտենանտ։ Հոկտեմբերին ուղարկվում է Բուրժա, այնուհետև Էքզյուպերին բնակություն է հաստատում Փարիզում, որտեղ սկսում է զբաղվել գրականությամբ։ Սկզբնական շրջանում հաջողության չհասնելով՝ նա անցնում է շատ դժվարությունների միջով։

Անտուան դե Սենտ Էկզյուպերիի «Աղոթք»-ը ստեղծագործության մեջ նա աղոթում է Աստծուն, որ իրեն սովորեցնի, թե ինչպես դառնա հետևողական և կարողանա դիմակայել ամեն ինչին։ Անտուան Դե Սենթ Էկզյուպերին աղոթքում նշել է ոչ թե այն, ինչ ցանկանում է իրեն, այլ այն ամենը, ինչ ցանկանում է մարդկությանը: Նա խնդրում է սովորեցնել իրեն փոքր քայլերի արվեստը. չէ՞ որ փոքր քայլերից են սկսվում մեծ հաջողությունները: Նա խնդրում է, որպեսզի Աստված իրեն տա ոչ թե այն ինչ ինքը կարծում է, թե իրեն պետք է, այլ այն` ինչ իրեն իսկապես պետք է։

«Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին…Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը…»

Նա խնդրում է չափավորություն ու ցանկանում է տեսնել հեռուները։ Հասկանալ, որ երազանքներով ապրել չի կարելի և պետք է փորձել ապրել իրական կյանքով: Ցանկանում է սովորել և հասկանալ, որ կյանքի փորձությունները, դժվարությունները պետք է հաղթահարել և առաջ գնալ։ Նա խնդրում է, որ կյանքի դժվար պահերին լինի իր կողքին, օգնի և իրեն ուղարկի ճիշտ մարդկանց: Խնդրում է համբերություն և խնդրում արժանի լինել կյանքի ամենահրաշալի պարգևներից մեկին՝ ընկեր կոչմանը։

Թողնել մեկնաբանություն