Ամանորը Կուբայում

Իրականում, հունվարի 1-ին Կուբայում ոչ միայն նշում են բոլորիս կողմից հայտնի և սիրված Ամանորը, այլ նաև Կուբայի հեղափոխության տարեդարձը։ Հունվարի 1-ին Ֆիդել Կաստրոն և նրա հեղափոխական բանակը հայտարարել են հաղթանակի մասին և 1959 թվականին արշավել դեպի Հավանա։

Fireworks in Havana. Photo by Carlos M. Perez Penichet.

Հայտնի է, որ կուբացիները միշտ որևէ պատրվակ են փնտրում խնջույք կազմակերպելու համար, ուստի պատկերացրեք, թե ինչ է նախատեսվում այնպիսի «իրական» պատճառի համար, ինչպիսին է Ամանորը: Նախապատրաստությունները սկսվում են ամսվա սկզբից, քանի որ կուբացիների մեծամասնությունը գիտի, որ չի կարող վերջին րոպեին գտնել անհրաժեշտ պարագաները նման անկանոն և հաճախ անբավարար մատակարարված շուկայում: Կուբայական ամանորյա ավանդական ճաշացանկը ներառում է խոզի բուդ, կոնգրի բրինձ (խառը բրինձ և լոբի), յուկա (կասավա) մոջոյով (սոուս), տոստոնես աղցան և տնական աղանդեր, որը կոչվում է “buñuelo”, որն իրականում քաղցր, տապակած խմորի գնդիկ է։

The Cuban New Year’s Eve tradition of grilling pork.
Կուբայի ամանորյա ավանդույթներից մեկը՝ խոզի մսի խորովումը
The popular dessert — buñuelos.
Հայտնի աղանդերը — buñuelos

Ամանորյա գիշերը Կուբայում ամենևին էլ միապաղաղ չէ։ հարևանները նվագում են տարբեր երաժշտական գործիքներ՝ ստեղծելով հաճելի միջավայր: Ընթրիքը շատ սպասված է, քանի որ խոզի միսը դանդաղ կրակի վրա եփվում է ամբողջ օրվա ընթացքում: Խոհարարությունը համատեղ աշխատանք է, որը ընդմիջվում է խմիչքներով, զրույցներով և երաժշտությամբ: Ընթրիքն ուղեկցվում է գեղեցիկ տոնական սեղանով։ Ընթրիքից հետո պարում են և վերջապես, կեսգիշերին տեղի է ունենում բոլորի կողմից սիրված հետհաշվարկը: Մալեկոնի (ծովային երթևեկության ճանապարհ, որը ձգվում է 8 կմ ափի երկայնքով Հավանայում) երկայնքով սկսվում է մեծ հրավառություն և մարդիկ դուրս են գալիս փողոցներ՝ շարունակելու տոնակատարությունը:

Ամանորը լի է կուբայական տարբեր ավանդույթներով, որոնցից թերևս ամենահետաքրքիրները հետևյալն են՝

1. Ազատում վատ հիշողություններից

Ամանորի գիշերը շատ կուբացիներ մանրակրկիտ մաքրում են իրենց տունը և կեղտոտ ջուրը պահում են տանը մինչև կեսգիշեր: Կեսգիշերից հետո կեղտոտ ջուրը նետում են փողոց՝ որպես այդ տարի կատարված ամեն վատ բան «լվանալու» խորհրդանիշ՝ նոր տարին լավ, մաքուր էներգիայով սկսելու ակնկալիքով։

2. Տիկնիկի այրում

Կուբայի որոշ շրջաններում, հատկապես գյուղական շրջաններում, մարդիկ այրում են մարդու չափի կտորից տիկնիկ: Այս տիկնիկը խորհրդանշում է ցանկացած բացասական բան, որը տեղի է ունեցել նախորդ տարվա ընթացքում։ Կեսգիշերին մարդիկ հավաքվում են տիկնիկի շուրջը և հրկիզում այն կամ որևէ այլ արձանիկ՝ հաջորդ տարի հաջողություն բերելու նպատակով։

Burning a doll, or effigy, on New Year’s Eve in Cuba.
Կուբայում Ամանորի գիշերը տիկնիկ կամ որևէ կերպարանք այրելը

3. Գրառումներ ծովում

Որոշ կուբացիներ նախընտրում են Ամանորի գիշերն անցկացնել Մալեկոնում և իրենց ձեռագիր գրառումները նետել ծովը: Որպես կանոն, գրառումը ներառում է ցանկություններ նոր տարվա համար: Ենթադրվում է, որ եթե մարդիկ դա անեն բավականաչափ հավատով, նրանց ցանկությունները կկատարվեն:

4. Ճամպրուկով զբոսանք

Այս ավանդույթը կապված է շատ կուբացիների արտասահման մեկնելու ցանկության հետ: Մարդիկ հավաքում են իրենց ճամպրուկը և կեսգիշերին ճամպրուկով շրջում փողոցներով։ Դրանով իսկ հույս ունենալով, որ հաջորդ տարվա ընթացքում կկարողանան միջազգային ճանապարհորդություններ կատարել:

5. Կեսգիշերին 12 խաղողի հատիկ ուտելը

Երբ հետհաշվարկն ավարտվում է, մարդիկ սկսում են ուտել 12 հատիկ խաղող մեկը մյուսի հետևից՝ ներկայացնելու Նոր տարվա 12 ամիսները: Իսկ ամենատարօրինակը հետևյալն է՝ մարդիկ պետք է այս ամենն անեն մինչև ժամը 00:01, հակառակ դեպքում տարվա մնացած ժամանակահատվածում նրանց դժբախտություն կսպասվի:

Թողնել մեկնաբանություն