Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք»

Հեղինակի մասին.

Վանո Սմբատի Սիրադեղյանը (նոյեմբերի 13, 1946, Կոթի, Նոյեմբերյանի շրջան), ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ է։ Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։

Վանո Սիրադեղյանը զբաղվել է գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»։

Վանո Սիրադեղյանը իր «Սիրելու տարիքը» ստեղծագործության մեջ պատմում է մի պատանու մասին, ով ոչ մի ընկեր չուներ և նրան միշտ ծաղրում ու ծեծում էին բակում։ Չնայած այդ ամենին, տղան մեծ կամքի ուժ ուներ և միևնույն է չէր հանձնվում: Սակայն այդ կամքի ուժի միակ աղբյուրը նրա սիրած աղջիկն էր: Նա մտածում է, որ նա պետք է պայքարի կռվում հաղթելու համար, որովհետև դա ոչ միայն իր արժանապատվության խնդիրն էր, այլ նաև իր սիրած աղջկա։ Միայն նրա մասին մտածելով էր տղան կարողանում ուժ գտել իր մեջ և չհուսահատվել: Նա փորձում էր ամեն բան անել իր սիրած աղջկա համար, ցանկանում էր միշտ նրան պաշտպանել, որպեսզի ոչ ոք չնեղացնի:

«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի:

Ի վերջո տղան կարողացավ այդպիսի վատ վիճակից դուրս գալ իր սիրած աղջկա և անսահման սիրո շնորհիվ: Կռվի մասին տղան մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց կարևորը՝ աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։ Կարծում եմ, որ սիրելու տարիք գոյություն չունի, սիրել կարող ես ցանկացած տարիքում, միայն թե պետք է կարողանաս հասկանալ դրա իմաստը:

Թողնել մեկնաբանություն