«Մի ճամպրուկ փող»

Կարծում եմ բոլորս էլ նկատել ենք Վանո Սիրադեղյանի սեղծագործությունների յուրահատկությունը և հետաքրքրությունը։ «Մի ճամպրուկ փող» պատմվածքը ևս այդ ստեղծագործությունների շարքին է պատկանում։ Պատմվածքի գլխավոր հերոսը Սուրոն էր, ով դեռ փոքր տարիքից միշտ երազում էր մի ճամպրուկ փող ունենալ։ Քանի որ նրա հայրը մահացել էր, տան միակ տղամարդը և աշխատողը Սուրոն էր։ Սակայն չէ՞ որ նա դեռ փոքրուց գումար չէր տեսել, և, բնականաբար, չգիտեր, թե ինչպես պետք է ծախսի այն։ «Պիտի աչքը տեսած լիներ, որ հետը վարվեր որպես ինքնին լինելիք բանի, պիտի գրպանում ունեցած լիներ՝ թաշկինակի նման կամ ծոցատետրի, որի գոյությունը զգար անհրաժեշտության դեպքում միայն»: Այդքան տանջալից աշխատանքից հետո, իր ամբողջ գումարը վատնում էր անպետք իրերի վրա։ Պատմվածքում ասվում է նաև, որ նա միշտ փոշոտ էր ու կեղտոտ։ Այսպիսով, ցավոք, Սուրոյի հարուստ լինելու երազանքը այդպես էլ չիրականացավ:

Երբ Սուրոյի երազելու հերթն էր գալիս, կարճ էր կապում։

«Մի ճամփով մթնով գնալիս լինեմ, ոտս մի բանի առնի՝ տեսնեմ մի չամադան, մեջը լիքը փո՛ղ…»։

Թողնել մեկնաբանություն